Սեպտեմբերի 22-ից դադարեցվել է Վրաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը, սակայն վրացական հատվածում վերականգնողական աշխատանքները դեռ չեն ավարտվել: Այդ մասին հայտնել է «Հայռուսգազարդ» հայկական ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը: Նա նշել է, որ վրացական կողմի հետ մշտական կապ է պահվում: Աշխատանքների ավարտման ստույգ ժամկետները հայտնի չեն: Գազի պաշարները հնարավորություն կտան գազ մատակարարել վերանորոգման աշխատանքների ամբողջ ժամանակահատվածում:
ԴԵՌ ԳԱԶ ՉԻ ՄՏՆՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ