![](https://armlur.am/wp-content/uploads/2020/10/timthumb-3-1.jpg)
Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Խաթամին հայտարարել է, որ անթույլատրելի է, որպեսզի ընթացիկ ղարաբաղյան մարտերի ընթացքում արկերը հարվածեն երկրի տարածքին, գրում է Mehrnews-ը: Նա նշել է, որ Իրանը անպայման քայլեր կձեռնարկի, եթե հետագայում նման անփութություն դրսևորվի։
«Իրանը ուշադրությամբ հետևում է տարածաշրջանում ընթացող իրադարձություններին, և Իրանի քաղաքացիների կյանքի և անվտանգության ապահովումը մեր կարևորագույն խնդիրն է»,֊հավելել է Խաթամին: