ԶԳՈՒՇԱՑԵՔ ՍՆԴԻԿից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի  29-ին`ժամը 17.50-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրվանզադեի փողոցի թիվ 11 շենքի 12-րդ բնակարանում ջերմաչափը կոտրվել է և սնդիկը թափվել է հատակին: Հետադարձ զանգով ճշտվել է, որ քաղաքացին թափված սնդիկը հավաքել է տարայի մեջ: Ստեղծված իրավիճակին ծանոթանալու համար դեպքի վայր է մեկնել քիմիկ-հետախույզ: Տեղում պարզվել է, որ սեպտեմբերի 27-ին նշված բնակարանում կոտրվել է ջերմաչափ և հատակին թափված սնդիկը հավաքվել է ապակե տարայի մեջ: Սենյակն օդափոխվել է, կատարվել է լրացուցիչ զննում, ինչի արդյունքում սնդիկի մնացորդներ չի հայտնաբերվել, իսկ տարան տեղափոխվել է:




Լրահոս