ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Իրենք կոտրվող էրեխեք չեն, անվախ են». Սոթքում դասերը հեռավար են անցկացվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Գեղաքրունիքի մարզի Սոթք գյուղի միջնակարգ դպրոցի սաներն անվախ են: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Արտակ Մելքոնյանը: Նրա խոսքով հեռավար տարբերակով են դասերն անցկացնում կամ անհատական պարապմունքներ են անում:

«Իրենք կոտրվող երեխաներ չեն, ժողովուրդն էլ. անմիջապես պատերազմական գոտի է, բայց այ տես շատ լավ են էրեխեք են: Հեռավար ենք անցկացրել դասերը: Ես չէի պատկերացնում, որ էրեխեքը անվախ են… փաստորեն անվախ են: Անցած տարվա ավարտած տղերքից էլ հինգ հոգի ունենք, նրանցից մեկը վիրավոր է: Իրենց զինվորներին են նամակ գրում, ոգեւորված են մեր անցած տարվա շրջանավարտներով, որոնք հիմա առաջնագծում ծառայում են, իրենց հետ կապի մեջ են»,-ներկայացրեց դպրոցի տնօրենը:

Ս.Հ.

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս