Հոկտեմբերի 23-ին տեղի է ունեցել ՌԴ փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովի և Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանին հանդիպումը։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
Կողմերը կարծիքներ են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շարունակվող իրավիճակի սրման վերաբերյալ և ընդգծել վարձկան զինյալներին Ղարաբաղյան հակամարտության գոտուց անհապաղ դուրս բերելու անհրաժեշտությունը:
«Ընդգծվել է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներից ապօրինի զինված կազմավորումների զինյալներին տարածաշրջան տեղափոխելու անթույլատրելիությունը և այնտեղից նրանց անհապաղ դուրս բերելու անհրաժեշտությունը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում: