Իզմիրի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 58-ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի արեւմտյան Իզմիր նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առնվազն 58 մարդ Է զոհվել, 896-ը ՝ վիրավորվել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին նոյեմբերի 1-ին լրագրողներին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը ժամանել է Իզմիր։

«Երկրաշարժի հետեւանքով զոհվել է մեր 58 քաղաքացի, 896 մարդ վնասվածքներ է ստացել», – ընդգծել է Թուրքիայի նախագահը թուրքական հեռուստատեսությամբ ելույթի ժամանակ:

Ավելի վաղ հաղորդվել էր 55 զոհվածների մասին:

Բացի այդ, Առողջապահության նախարար Ֆահրեթթին Կոջիի խոսքով, 2 076 փրկարարներ շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները ավերված ութ տների տեղում: Նախարարը նաև հավելել է, որ հիվանդանոցներից արդեն դուրս է գրվել ավելի քան 680 մարդ, իսկ բուժօգնություն շարունակում է ցուցաբերվել 214 տուժածի:




Լրահոս