Տեղեկությունը զենքի վաճառքի մասին լկտի սուտ է և մանիպուլացիա․ խոսնակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համացանցում շրջանառվող տեղեկությունը զենքի վաճառքի մասին լկտի սուտ է և մանիպուլացիա, որի նպատակն է վարկաբեկել պաշտպանական գերատեսչությունը:

Շրջանառվող փաստաթղթերը, որոնց հիման վրա կառուցվում է թեզը, հիմնականում կեղծ են: Ցանկացած հետաքննող լրագրող ինչպես ՀՀ համապատասխան մարմիններին, այնպես էլ մատնանշված պետություններին կարող է ուղարկել հարցումներ և համոզվել, որ ամբողջը հորինվածք է: Առաջիկայում կտրվի պաշտոնական պարզաբանում: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Հիշեցնենք, որ լուրեր էին շրջանառվում, թե ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու նրա «զինակից ընկերները»՝ ՊՆ փոխնախարար Մակար Համբարյանը, Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթ) զբաղվել են զենքի վաճառքով դեպի Թուրքիա՝ Սիրիայում թուրքամետ ահաբեկիչների համար։




Լրահոս