Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը որոշում է կայացրել, թե ինչպես կքվեարկեն այսօր խորհրդարանում քննարկվող ռազմական դրությունը չեղարկելու մասին նախագծին: Մեր տեղեկություններով խմբակցությունում որոշել են, որ պետք է պատգամավորները կա’մ դեմ քվեարկեն, կա’մ լավագույն դեպքում ձեռնպահ:
Իմքայլականներին արգելված է կողմ լինել նախագծին, քանի որ հայրենի իշխանությունների կարծիքով դեռևս պետք է ՀՀ-ում պահպանել ռազմական դրությունը: Մեր տեղեկությունների համաձայն՝ խմբակցությունում եղել են մարդիկ, ովքեր անիմաստ են համարել այս պահին «պահպանել» ռազմական դրությունը, սակայն գործադիր իշխանությունն այլ կարծիքի է: Այնպես որ խորհրդարանական ընդդիմությանը չի հաջողվելու առաջիկայում իմպիչմենտի գործընթացը սկսել ՀՀ վարչապետի դեմ:
Սոնա Գրիգորյան