«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է խորհրդարանական լսումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է խորհրդարանական լսումներ՝ քննարկելու համար երկրում ստեղծված իրավիճակից ելքերը և ներկայացնելու համար անհրաժեշտ գործողությունների ճանապարհային քարտեզը։
Լսումներն անցկացվելու են 2020 թվականի դեկտեմբերի 07-ին, առավոտյան 11։00, Ազգային ժողովի լիագումար նիստերի դահլիճում՝ հետևյալ ընթացակարգով և օրակարգով՝

– Հիմնական զեկույց՝ մինչև 15 րոպե.
– Հարցեր հիմնական զեկուցողին՝ յուրաքանչյուրը մինչև 1 րոպե.
– Պատասխաններ՝ յուրաքանչյուրը մինչև 2 րոպե.
– ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների ելույթներ՝ յուրաքանչյուրը մինչև 5 րոպե.
– Լսումներին գրանցված անձանց ելույթներ՝ յուրաքանչյուրը մինչև 3 րոպե.
– Հիմնական զեկուցողի եզրափակիչ ելույթ՝ մինչև 15 րոպե:




Լրահոս