ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս տարվա 10 ամիսներին ծնվել է 30 հազար 242 երեխա: 2018 թվականի 10 ամիսներին ծնվածների թիվը կազմել է 30 հազար 250, 2019-ին՝ 29 հազար 910, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում ծնվածներն ավելացել են 332-ով:
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով մահացածների թիվն է զգալի ավելացել՝ 3313-ով. 2019 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստանում մահացել է 21 հազար 603, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 24 հազար 916: Միայն հոկտեմբեր ամսին ՀՀ ՔԿԱԳ ստորաբաժանումների կողմից գրանցվել են Արցախի Հանրապետության բնակիչների 67 ծննդյան եւ 58 մահվան դեպքեր:
Ս.Հ.
Մանրամասները՝ տեսանյութում