Արդյոք իրավաբանական անձանց միջոցով չեն կարող ֆինանսավորվել կուսակցությունները: Այսպիսի հարց այսօր խորհրդարանում հնչեցրեց ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ դիմելով Համազասպ Դանիելյանին:
«Այդ սահմանափակման պատճառով մենք չենք կարող իմանալ, թե որ իրավաբանական անձինք են միջնորդավորված ֆինանսավորել տվյալ կուսակցությանը: Չսահմանափակենք, որ տեսնենք, թե ով ում է ֆինանսավորում», – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում