Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրինագծում նոր փոփոխություններ են տեղի ունեցել. ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներից եւ տաքսիներից զատ, 1 տուգանային միավոր կկիրառվի նաեւ անձնական տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ընթացքի ժամանակ ծխելու համար:
Այսինքն, վարորդի կողմից ընթացքի ժամանակ ծխախոտային արտադրատեսակ կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ օգտագործելը առաջացնում է տուգանքի նշանակում` 7000 դրամի չափով, եւ տուգանային միավորի կիրառում` 1 միավոր: ArmLur.am-ի հետ զրույցում վարորդների մի մասը ողջունեց փոփոխությունը, իսկ մի մասն էլ՝ դժգոհեց:
Մանրամասները՝ տեսանյութում
Սյունէ Համբարձումյան Հովսեփ Հովսեփյան