ԵՄ Արագ արձագանքման մեխանիզմի ներքո Արցախից տեղահանված շուրջ 2000 ընտանիքի օգնություն կհատկացվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՄ Արագ արձագանքման մեխանիզմի ներքո իրականացվելիք ծրագրերի շրջանակներում, Արցախից տեղահանված շուրջ 2000 ընտանիքների առաջիկա ամիսներին կհատկացվի օգնություն։Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ֆեյսբուքյան էջը։

ԵՄ արագ արձագանքման մեխանիզմի ներքո իրականացվելիք չորրորդ ծրագիրը, «Վորլդ Վիժն Հայաստան»-ի Շիրակի մարզի Գյումրու և Ամասիայի գրասենյակների կողմից կտրամադրի օգնություն Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց: «Գործել հիմա և անհապաղ» մարդասիրական օգնություն պատերազմի արդյունքում ԼՂ-ից ժամանած ընտանիքներին» ծրագիրը կիրականացվի առաջիկա վեց ամիսների ընթացքում։
Ըստ այդ ծրագրի՝ 120 ընտանիք կստանա հիգիենայի հիմնական պարագաներ, 220 երեխա կօգտվի կրթական աջակցությունից, 280 երեխայի կտրամադրվի հոգեբանական և սոցիալ-հոգեբանական աջակցություն։
ԵՄ Արագ արձագանքման մեխանիզմի շրջանակներում բոլոր ծրագրերն իրականացվում են գործընկերների՝ ՀԲԸՄ-ի, ՔՈԱՖ-ի, «Վորլդ Վիժն»-ի, «Մարդը կարիքի մեջ»-ի կողմից։




Լրահոս