Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ 2021 թվականի հունվարի 18-ից կմեկնարկի “QUITLINE” խորհրդատվական հեռախոսային հարթակը, որի հիմնական նպատակն է աջակցել բոլոր ծխողներին` ազատվելու ծխելու վատ սովորությունից:
Խորհրդատվությունը կիրականացնեն հոգեբան-խորհրդատուները, ովքեր վերապատրաստում են անցել միջազգային ուղեցույցների համաձայն:
Ծառայությունը բոլորի համար ԱՆՎՃԱՐ է:
Խորհրդատվություն կարող եք ստանալ` զանգահարելով 060 440 001 հեռախոսահամարով:
Մեր մասնագետներն անհամբեր սպասում են Ձեր զանգերին:
Միասին մենք ԱՌՈՂՋ ենք: