Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Սամպդորիա»-ի դեմ խաղի «Ռոմա»-ի ընդհանուր հայտացուցակում է:
Մայրաքաղաքային թիմի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի ընտրած 23 ֆուտբոլիստների շարքում է նաև Մխիթարյանը: Իտալիայի Սերիա Ա-ի 15-րդ տուրի «Ռոմա»-«Սամպդորիա» խաղը կկայանա հունվարի 3-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին:
Այժմ «գայլերը» մրցաշարային աղյուսակում 3-րդն են 27 միավորով: Առաջատարը 34 միավորով «Միլան»-ն է, իսկ երկրորդ տեղում 33 միավորով «Ինտեր»-ն է: