Իրանը հրաժարվել է միջուկային գործարքից՝ վերսկսելով ուրանի մինչեւ 20 տոկոս հարստացումը. Ռուսաստանի ԱԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի կեղմից ուրանի մինչեւ 20 տոկոս հարստացման վերսկսումը իրանական միջուկային ծրագրի Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից հրաժարում է: Այս մասին այսօր ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Այս հարցը կապ չունի Իրանի կողմից Համապարփակ երաշխիքների մասին համաձայնագրով եւ Միջուկային զենքի չտարածման պայմանագրով ստանձնած իր պարտավորություններին հետեւելու հետ: Այս տեսակետից իրանական կողմին պահանջներ չկան:

Մինչեւ 20 տոկոս հարստացված ամբողջ նյութը ԱԷՄԳ-ի վերահսկողության ներքո է: Գործակալությունը չի գրանցում դրա օգտագործում չհայտարարված նպատակներով, որոնք կհակասեին Միջուկային զենքի չտարածման պայմանագրին,- ասել է նա: – Միաժամանակ, մինչեւ 20 տոկոս ուրանի հարստացման վերսկսումը հրաժարում է պայմանավորվածություններից, որոնք գրանցվել էին իրանական միջուկային ծրագրի կարգավորման ՀՀԳԾ-ում»:

Նա նշել է, որ Ֆորդոյի օբյեկտում ուրանի հարստացման Իրանի որոշման պատճառը ԱՄՆ ճնշումն էր:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Մոսկվայում պատշաճն են մատուցում իրանական կողմի պարբերական հայտարարություններին ՀՀԳԾ շրջանակում պայմանավորվածությունների լիակատար կատարմանը վերադառնալու պատրաստակամության մասին՝ հաշվի առնելով շահերի հավասարակշռության պահպանումը:

«Փաստերը, սակայն, այնպիսին են, որ հիմա կպահանջվեն լրացուցիչ ջանքեր եւ ծախսեր, որպեսզի կրկին Ֆորդոյի հարթակը համապատասխանեցվի ՀՀԳԾ-ին»,- շարունակել է նա:

Նրա խոսքով՝ Իրանի գործողությունները «սկզբունքային նշանակություն ունեն նաեւ այդ օբյեկտի վերապրոֆիլավորման աշխատանքները շարունակելու համար, ինչը միջուկային գործարքի անբաժանելի մասն է»:

«Այսպիսով, համապարփակ պայմանավորվածությունների կայուն իրականացման համար պայմաններ ստեղծելու խնդիրը զգալիորեն դժվարացել է»,- շեշտել է Զախարովան:




Լրահոս