Հունվարի 11-ին ավարտվում է Հայաստանի ամբողջ տարածքում գործող կարանտինը: Կարանտին էր հայտարարվել սեպտեմբերի 11-ին՝ վեց ամսյա ժամկետով: Որոշման հիմնավորման մեջ նշվում էր, որ միջոցառումները և սահմանափակումները կիրառվում են «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով՝ այդ օրենքներով նախատեսված մարմինների կողմից:
Որպես հիմնավորում հիշեցվում էր, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտին հայտարարել է կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համավարակ, և ամբողջ աշխարհում համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված, ինչպես նաև ԱՀԿ նախազգուշացումը համավարակի երկրորդ ալիքի վտանգի մասին:
Այսպիսով, հունվարի 11-ին այդ ժամկետն ավարտվում է և, թե ինչ որոշում կկայացվի դրանից հետո, դեռ պարզ չէ : Ամեն դեպքում մեզ չհաջողվեց մեկնաբանություն ստանալ և հասկանալ՝ ինչ է սպասվում ժամկետի ավարտից հետո: Միևնույն ժամանակ հիշեցնենք, որ Հայաստանում սեպտեմբերի 27-ից էլ հայտարարված է ռազմական դրություն, որը դեռ չի վերացել: Ընդդիմադիր խորհրդարանական ուժերը մի քանի անգամ փորձել են չեղարկել այն, սակայն ապարդյուն:
Մանրամասները՝ տեսանյութում։