Շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է դատավարությունը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով:

Հիշեցնենք, որ աշարունակվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավարությունըմբաստանյալները` նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը եւ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, մեղադրվում են սահմանադրական կարգի տապալման մեջ: Հիշեցնենք, որ սա 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների գործի մի մասն է` առանձնացված առանձին վարույթում:

Նախորդ նիստին փաստաբանները միանգամից մի քանի միջնորդություն էին ներկայացրել` դատախազներին, այդ թվում` գլխավոր դատախազին, գործից հեռացնելու մասին: Դատավոր Դանիբեկյանը մերժել է բոլոր միջնորդությունները:




Լրահոս