Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի անօրինական շրջանառության և օգտագործման դեմ հետևողական պայքարը:
Հերթական դեպքը ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները բացահայտեցին:
Քրեական հետախույզները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, փետրվարի 8-ին «Զորավար Անդրանիկ» կայարանի նախասրահից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին ներկայացրին Երևան քաղաքի անչափահաս մի բնակչի:
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց յուրահատուկ հոտով չորացված, մանրացված զանգված:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: