ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թատերականի ռեկտորը պահանջում է վարչապետի հրաժարականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը եւ փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը նախաձեռնել էին քննարկում` Բարձրագույն կրթության մասին օրինագծի շուրջ: Եվ սա այն դեպքում, երբ մարտի 1-ին ԱԺ-ում անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը նախաձեռնել էր աշխատանքային քննարկում «Բարձրագույն կրթության մասին» օրինագծի փաթեթի վերաբերյալ, որին հրավիրված էին մասնակցելու հայաստանյան պետական բուհերի ռեկտորները եւ ԳԱԱ նախագահը, ինչպես նաեւ պատգամավորներ: Սակայն վերջին պահին Պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների խորհրդի նախագահ Ռուզաննա Հակոբյանը բոլոր ռեկտորների անունից պատգամավորին և նրա օգնականին տեղեկացրել էր, որ ռեկտորները մտավախություններ ունեն, մարտի 1-ի օրով ԱԺ գալը վտանգավոր է` հատկապես երբ փակված էր Բաղրամյան պողոտան: Այս պատճառաբանությամբ նրանք հրաժարվել էին ԱԺ շենք մտնել: Սակայն այսօր արդեն նույն այդ ռեկտորներից շատերը մասնակցում էին քննարկմանը, երբ ԱԺ երկու մուտքերն են փակ։

ArmLur.am-ը որոշեց ռեկտորներից պարզել՝ այս անգամ չե՞ն վախեցել խորհրդարան գալ այն դեպքում, երբ ի պատասխան այդ օրվա, այժմ փակ է նաեւ Դեմիրճյան փողոցում գտնվող խորհրդարանի մուտքը եւ ամենուր վրաններ են տեղադրված։

ArmLur.am-ի զրուցակիցն է Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումանյան։

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս