Աշխատանքային օրվա դեռ կեսն էլ չի անցել, սակայն արդեն հոգնածությու՞ն եք զգում: Զգացողություն է , որ մինչև ընդմիջումը ամբողջ էներգետիկ պոտենցիալը սպառել եք: Սակայն կարելի է և պետք է վերականգնել ուժերը: Այս հարցում ձեզ կօգնեն հետևյալ միջոցները.
Շոկոլադ
Դառը շոկոլադի մի կտորը կամ համեղ շոկոլադե կոնֆետը հաճույքի ու էներգիայի աղբյուր են: Շոկոլադի բաղադրության մեջ առկա կոֆեինը առույգացնում է, օգնում կենտրոնանալ, իսկ բարձր տրամադրությունը օգնում է հաղթահարել աշխատնաքային խնդիրներն ու խուսափել սթրեսային իրավիճակներից:
Պարզ ֆիզիկական վարժություններ
Ֆիզիկական ակտիվությունը նույնպես էներգիայով է լիցքավորում, հետևաբար լավ կլինի մտավոր աշխատանքը հաջորդել ֆիզիկականով: Կարող եք հասարակ վարժություններ կատարել` առաջ թեքումներ, ձեռքերի և ոտքերի պտույտներ, ձգումներ: Կարող եք կքանիստներ կատարել, կամ պարզապես քայլել միջանցքով:
Կարճատև քուն
Ուժերը վերականգնելու արդյունավետ մեթոդ է: 20 րոպե քունը օգնում է էներգիայով լիցքավորվել մի քանի ժամվա համար:
Սենյակի օդափոխումը
Ընդմիջումը ամենահարմար ժամանակն է սենյակն օդափոխելու համար: Թթվածնի ներհոսքը օգնում է բարելավել գլխուղեղի աշխատանքը, կանցկացնի հօգնածությունը, կթարմացնի: Ձեզ ավելի հարմարավետ կզգաք, լավ կկենտրոնանաք և կլուծեք առաջադրված խնդիրները:
Մարզանք ոտքերի մատների համար
Երբ բոլորովին ժամանակ չունեք աշխատանքից շեղվելու և ընդմիջելու կամ զբոսնելու համար, կարող եք պարզապես ծալել ու տարածել ոտքերի մատները: Սա կօգնի ակտիվացնել անոթային համակարգի աշխատանքը և էներգիայի ներհոսք զգալ:
Ընդմիջումներ
Անդադար կենտորնացած մնալն անհնար է և հարկավոր էլ չէ: Այլ բաների վրա կենտրոնանալն էլ է հմտություն: 1-1.5 ժամ աշխատելուց հետո 5 րոպե ընդմիջեք և կզգաք , որ աշխատելը հեշտացել է: Ուժերը վերականգնվում են և երբեմն խնդրի լուծումն ինքն իրեն է հայտնվում: Կարևոր է միայն շեղվել համակարգչի էկրանից կամ աշխատանքային սեղանից, պատուհանից դուրս նայել, քայլել 5 րոպե և տարբերությունն ակնհայտ կդառնա: