Պայթեցման աշխատանքներ են նախատեսվում Արցախի մի շարք համայնքներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքից հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում բոլոր շրջաններում:

Պայթեցման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքներում, Մարտակերտ և Մարտունի քաղաքների հարակից բնակավայրերում:

ԱԻ պետական ծառայության սակրավորները, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը, «The halo trust» ոչ կառավարական կազմակերպությունը, ինչպես նաև ՌԴ ԱԻՆ և ՊՆ սակրավորները ռազմամթերքի հայտնաբերման նպատակով շարունակում են Արցախի տարածքում իրականացնել ինժեներահետախուզական աշխատանքներ:

Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել ԱԻ պետական ծառայության 911,101,112 կարճ հեռախոսահամարներին:




Լրահոս