ԱԱԾ նոր նախագիծը. ինչ է արգելվում սահմանամերձ գոտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային անվտանգության ծառայությունը նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է սահմանային շերտում տեսալուսանկարահանող սարքերի, այդ թվում` անօդաչու թռչող սարքերի օգտագործման համար կիրառել որոշակի սահմանափակումներ:

Մասնավորապես, «Ժողվոուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ համապատասխան նախագիծը կքննարկվի վաղը կառավարության նիստում:

«Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կարվի եւ կսահմանվի, որ արգելվում է սահմանային շերտում առանց համապատասխան թույլտվության օգտագործել անօդաչու թռչող սարքեր, տեսալուսանկարահանել սահմանակից պետության տարածքը, սահմանային շերտում տեղակայված ինժեներական կառույցները և արգելափակոցները, սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենքերը, շինությունները, դիտաշտարակները, տրանսպորտային միջոցները: Իսկ ահա Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենքով սահմանվելու է, որ սահմանային շերտ մուտք գործելու կամ այնտեղ գտնվելու, ինչպես նաև բնակվելու կամ գրանցվելու կանոնները խախտելը`առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:»:

Նախագիծը կառավարության նիստում կներկայացնի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը: Հիմնավորման մեջ նշվում է, որ տեսալուսանկարահանող սարքերի և անօդաչու թռչող սարքերի օգտագործումը կարող է խիստ բացասական անդրադառնալ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանմանը:




Լրահոս