Armenian text to speach

ԱԳՄԱ խոսնակը Միրզոյանի Իրան այցի պաշտոնական հաղորդագրությունում օգտագործել է Իրանի նախկին դրոշը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ՀՀ ԱԳՄԱ (նույն ինքը` ԱԳՆ) նախարարության պաշտոնյան, գրառում անելով նախարարի`Իրանի Իսլամական Հանրապետությումն նախատեսվող այցի մասին, օգտագործում է Իրանի նախկին դրոշը, որի նկատամաբ Իրանում կա խիստ զգայուն վերաբերմունք. այն կիրառվում էր մինչև հեղափոխությունը և այսօր օգտագործվում է արտերկրում Իրանի դեսպանատների դեմ բողոքի ակցիաների ժամանակ: Մի որոշ ժամանակ առաջ է X հարթակը այն ավելացրել իր սիմվոլների ցանկում:
Պատահակա՞ն է: Վատ է: Քանի որ այս նրբություններին պետք է տիրապետի բարձրաստիճան դիվանագետը:
Միտումնավո՞ր է: Շատ վատ է: Քանի որ մեր հարևանները գերզգայուն են նման հարցերի նկատմամբ: Եվ հենց այսպիսի «դետալների» պատճառով նաև մեր փոխհարաբերությունների նշաձողը իջնում և իջնում է»,- գրել է նա:




Լրահոս