Նիկոլ Փաշինյանն այսօր իր թիմին հանդիպման է հրավիրել. ինչ է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր երեկոյան հրավիրել է հանդիպման: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ Փաշինյանը ցանկանում է ՔՊ-ականներից անձամբ պարզել, թե արդյոք նրանք պատրաստ են իր հետ գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի նպատակն է այս ժամանակահատվածում ճշտել, թե հստակ քանի հոգի է իր «կողքին», ովքեր են պատրաստ այս պահին ամեն ինչով աջակցել իրեն: Ի դեպ, ըստ տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանն անձամբ է ղեկավարելու ընտրական քարոզարշավն ու արդեն հիմիկվանից ճշտում է այն անձանց ովքեր պետք է իրեն օգնեն քարոզարշավն իրականցնելու համար:

ArmLur.am-ին փոնանցեցին նաեւ, որ շաբաթ օրն Արագածոտնի մարզ այցից հետո Նիկոլ Փաշինյանը վերադարձել է շատ գոհ ու իր թիմին հայտնել, որ արդեն հստակ է, թե մարզերում ինչ դիրքորոշում ունեն իր եւ իր թիմի նկատմամբ: Փաշինյանն իր թիմակիցներին վստահեցրել է, որ ժողովուրդն իր կողքին է ու իրենք ընտրություններում որեւէ խնդիր չեն կարող ունենալ: Իսկ այսօր դա փորձելու է հասկանալ ՔՊ-ականներից՝ զրուցելով, քննարկեոլվ իրենց հետագա անելիքները:
Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ամեն շաբաթ տարբեր մարզեր այցելել, հանդիպումներ ունենալ, այցելել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատներին, մտերմիկ զրույցեր ունենալ ու վստահեցնել, որ առաջիկայում ամեն ինչ լավ է լինելու:

Սոնա Գրիգորյան




Լրահոս