Փաշինյանի որոշմամբ ՀՀ պետական սահմանի ռեժիմի հարցերով միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի. ովքեր են անդամները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ռեժիմի հարցերով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին։

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝ 1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ռեժիմի հարցերով միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելվածի»,– ասվում է որոշման մեջ:

Ա. Թորոսյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար (հանձնաժողովի նախագահ)

Ա. Սարգսյան – ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

Գ. Ղալաչյան – ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Ա. Սիմոնյան – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

Տ. Սիմոնյան – ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ

Ա. Ֆիդանյան- ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

Գ. Հասրաթյան- ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի  ղեկավար

Ա. Մարալչյան- Սահմանապահ զորքերի հրամանատար

Ս. Բալակին- ՀՀ-ում ՌԴ ԴԱԾ սահմանապահ վարչության պետի առաջին տեղակալ (համաձայնությամբ)




Լրահոս