ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

 

Այս գրության տրամաբանությունը դժվար է հասկանալ, բայց փաստ է, որ վարորդը տատիկ է դարձել, անունն էլ Կարեն է։

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ ինչ է իրենից ներկայացնում հողամասի կառուցապատման իրավունքը:

Կարեն Պետրոսյան (46 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ կառուցապատման իրավունքը անձի իրավունքն է այլ անձի պատկանող հողամասում քաղաքաշինական նորմերի ու կանոնների, ինչպեu նաեւ հողամաuի նշանակության վերաբերյալ պահանջների պահպանմամբ, սահմանված կարգով կառուցել շենքեր եւ շինություններ, դրանք վերակառուցել կամ քանդել եւ կառուցապատման իրավունքի գործողության ժամկետի ընթացքում տիրապետել եւ օգտագործել այդ գույքը: (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 2041-րդ հոդված):

ՀՀ կադաստրի կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդվածի՝ հողամաuի uեփականատերն է ձեռք բերում իրեն պատկանող հողամաuի վրա կառուցված շենքերի, շինությունների եւ այլ անշարժ գույքի uեփականության իրավունք:

 

 

 

ԱՎԱՆԴՆԵՐ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ՝ ովքեր ունեն նախկին ԽUՀՄ Խնայբանկի ՀԽUՀ hանրապետական բանկում ներդրված ավանդների փոխհատուցում ստանալու իրավունք:

Հարություն Սահակյան (41 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Մովսիսյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ նախկին ԽUՀՄ Խնայբանկի ՀԽUՀ հանրապետական բանկում ներդրված ավանդների փոխհատուցում ստանալու իրավունք ունեն մինչեւ 1936 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված, Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների կամ կամավորականների կամ անհայտ կորածների անունով ներդրված ավանդը ժառանգած, ինչպես նաեւ մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող եւ հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված, ինչպես նաեւ այդ համայնքներից զորակոչված, 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնված  անձինք՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավանդների դիմաց փոխհատուցում uտանալու իրավունք ունեցող անձինք հաշվառման նպատակով պետք է դիմեն իրենց փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն: Ավանդների դիմաց փոխհատուցում uտանալու համար դիմումը ներկայացնում է ավանդների դիմաց փոխհատուցում uտանալու իրավունք ունեցող անձը անձամբ կամ օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով:

 




Լրահոս