ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազները հայտարարություն են ստորագրել ուղղված համագործակցության զարգացմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը ստորագրել են համատեղ հայտարարություն՝ ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների միջև համագործակցության զարգացման մտադրությունների վերաբերյալ:
Այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Խաչատրյանը նշել է, որ հայտարարությունն ուղղված է դատախազների որակավորման բարձրացմանը և բազմաթիվ ուղղություններով գործընկերության ամրապնդմանը:




Լրահոս