ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է կատարվում ՊՆ-ի դիմաց այս պահին. շենքը՝ շրջափակված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարարության մոտ իրավիճակը շարունակում է լարված մնալ. անհետ կորած և գերի ընկած զինծառայողների հարազատները շարունակում են փակ պահել Պաշտպանության նախարարության բոլոր մուտքերը։ Նախարարության դիմաց այս իրավիճակն է երեկվանից։

Իրավիճակը լարվեց հատկապես այն բանից հետո, երբ երեկ ինքնաթիռը Բաքվից ժամանել է առանց գերիների։

Ոստիկանները գիշերվանից բանակցում են հարազատների հետ, որպեսզի նրանք բացեն շենքի մուտքերը, սակայն ապարդյուն։

Ւրավիճակը բավականին լարված է, զինվորականների հարազատները պատրաստ են ռադիկալ քայլերի դիմել։ Վերջիններս անգամ չեն ցանկանում շփվել լրագրողների հետ և տեսախցիկ տեսնելիս բղավում են, թե այն անջատեն։ Անգամ ոստիկաններին են զգուշացրել, որ չթողնեն որեւէ լրագրող իրենց մոտենա։

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս