Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը կարող է առաջիկայում խաղադաշտ վերադառնալ:
Այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները: Մխիթարյանը վերականգնվել է վնասվածքից և մեծ է հավանականությունը, որ նա կմասնակցի Սերիա Ա-ի առաջիկա` 30-րդ տուրի հանդիպմանը: «Ռոմա»-ն ապրիլի 11-ին կմրցի «Բոլոնիա»-ի հետ:
Մարտի 24-ին, հայտնի էր դարձել, որ Մխիթարյանը չի մարզվել ընդհանուր խմբի հետ, այլ` Վերետուի, Ձանիոլոյի և Սմոլինգի պես անհատական ծրագրով: Հայ կիսապաշտպանը վնասվածք էր ստացել Եվրոպայի լիգայի «Շախտյոր»-ի դեմ առաջին խաղում և վնասել էր աջ սրունքը: