Գնել Հասրաթյանն ազատվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 13-ին որոշում է ստորագրել Գնել Հասրաթյանին աշխատանքից ազատելու մասին: Որոշման մեջ ասվում է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով՝
Գնել Հասրաթյանին ազատել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից»։

Հիշենենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը թիրախավորել է բոլոր այն պաշտոնյաներին, որոնք իրեն ուղղակի դուր չեն գալիս կամ չեն կատարում իր քմահաճույքները։ Գրել էինք, որ վարչապետին կից տեղեկատվական ՊՈԱԿ-ի աշխատակիցների եւ ղեկավարի հետ Թորոսյանն արդեն լարվել է։ Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Թորոսյանի թիրախում այս պահին Հայաստանի տեսչական մարմինների ղեկավարներն են՝ տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի գլխավորությամբ:

Նշենք, որ Հասրաթյանն այս պաշտոնին նշանակվել էր վարչապետի 2020 թվականի սեպտեմբերի 10-ի որոշմամբ, իսկ մինչ այդ զբաղեցնում էր տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնը։




Լրահոս