Արցախի ամբողջ տարածքում կան վտանգավոր պայթուցիկ առարկաներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայությունից իրազեկում են, որ այսօր հայտնաբերված զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի, Մարտունու շրջանի Քաջավան տեղամասի և Մարտակերտ քաղաքի հարակից տարածքներում:

Ռազմագործողությունների ընթացքում թիրախավորված հրետակոծության հետևանքով Արցախի ամբողջ տարածքում դեռևս կան կյանքի համար վտանգ ներկայացնող պայթուցիկ առարկաներ, զինատեսակների մնացորդներ:

ՆԳ նախարարությունը հորդորում է բոլոր բնակիչներին՝ լինել չափազանց ուշադիր: Անծանոթ առարկա հայտնաբերելու դեպքում, եթե անգամ վստահ եք, որ այն վտանգ չի ներկայացնում՝ անհապաղ դիմեք ԱԻՊԾ՝ 911 ահազանգման կենտրոն:




Լրահոս