Ոստիկանության Շենգավիթի անձնագրային բաժնի պետ Հովսեփ Գեւորգյանը պաշտոնից ազատման դիմում է գրել: Վերջինս հայտնել է, թե 2014թ.-ից ղեկավարելով տարբեր անձնագրային ծառայություններ, իսկ վերջին տարիներին ղեկավարելով ՀՀ ամենածանրաբեռնված անձնագրային ծառայություններից մեկը՝ Շենգավիթի անձնագրային բաժանմունքը, իմ անձնակազմի հետ միասին օր ու գիշեր քրտնաջան աշխատելով՝ ջանք ու եռանդ չեմ խնայել ոստիկանության դերը, վարկանիշը հասարակության մեջ ու քաղաքացիների մոտ բարձր պահելու, իրական ռազմավարական փոփոխություններ իրականացնելու, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը ամեն օր բարելավելու ուղղությամբ:
«Ծառայությանս ընթացքում ամեն ինչ արեցի՝ ներկայացնելով տարատեսակ առաջարկություններ՝ կարճ ժամանակում վերափոխելու անձնագրային ծառայությունների սպասարկման որակը, համակարգի անլուծելի թվացող խնդիրները՝ ներկայացնելով իմ տեսլականը, սակայն մնացի միայնակ և ձեռք բերեցի «ոխերիմ բարեկամներ»: Լինելով ծայրահեղ սկզբունքային ղեկավար և մարդկային տեսակ, չհաշտվելով ոստիկանությունում նախկինում ամրացած և ներկայումս նույնպես շարունակվող մի շարք բացասական անհերքելի իրողությունների հետ, որոնք հիմնականում վերաբերվում են ոստիկանության իրականացրած կադրային քաղաքականությանը և ոչ միայն, իմ դիմումի համաձայն որոշում եմ կայացրել ազատվել Շենգավիթի անձնագրային բաժանմունքի պետի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից: Գոնե ինձ, և ինձ ճանաչողների համար այս ցավոտ որոշման իրական և ծավալուն պատճառների մասին կարծում եմ ապագայում առիթ կլինի անդրադառնալու»:
Ինչ է կատարվել Շենգավիթի անձնագրային բաժնում և ինչու է վարչության պետի տեղակալը մտել Հովսեփ Գեւորգյանի աշխատասենյակ: Ստեղծված իրավիճակի շուրջ ArmLur.am-ը զրուցեց Հովսեփ Գեւորգյանի հետ, որը ներկայացրեց որոշ մանրամասներ իր պաշտոնից ազատման մասին:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան