ՌՈՒՍԱԿԱՆ «Ну-ка, все вместе!» ՆԱԽԱԳԾՈՒՄ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական «Россия 1» հեռուստաալիքի «Ну-ка, все вместе!» շոուի շրջանակում այս անգամ իր ելույթով փայլել է  երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը Roxette խմբի «It Must Have Been Love» հանրահայտ երգի կատարմամբ, որը ոտքի է հանել մրցույթի ժյուրիի 100 անդամներից 99-ին, այդ թվում` ժյուրիի նախագահ Սերգեյ Լազարեւին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Սյուզաննան կիսվել է իր էմոցիաներով եւ խոսել իր կյանքում մրցույթի կարեւորության մասին:

 

«Անցած տարի՝ մարտ ամսին, տեղի էր ունենում երկրորդ եթերաշրջանը նույն հեռուստաալիքում, ինչպես որ երկրորդ եթերաշրջանում կատարվել էր: Այդ շրջանում ես Հայաստանից ակտիվորեն հետեւում էի մրցույթի յուրաքանչյուր եթերին, եւ երբ սկսվեց պանդեմիան, հասկանում էի, որ հատկապես մեր ոլորտի ներկայացուցիչների համար սպասվում են շատ բարդ ժամանակներ, ու քանի որ մեծ ցանկություն ունեի մասնակցելու, հասկացա, որ ինձ մեծ բեմ է պակասում, եւ հենց այդ ժամանակ որոշում կայացրեցի մասնակցել այդ մրցույթին: Քանի որ այնպիսի մի ժամանակահատվածում ենք ապրում, որ գրեթե ամեն բան կապված է ինտերնետային հարթակի հետ, կապվեցի կազմակերպիչների հետ, իրենք էլ ինձ գիտեին ե՛ւ ոկալիստ, ե՛ւ պարզապես երգչուհի, հետո նաեւ մարդ: Սեպտեմբեր ամսին պաշտոնապես գրանցվեցի իրենց կայքում, հայտագրվեցի որպես երգչուհի, եւ բախտի բերմամբ, թե պատահմամբ, իմ ծննդյան օրը զանգահարում եւ հայտարարում են, որ իրենք ինձ արդեն սպասում են եզրափակչում Մոսկվայում: Պատկերացրեք՝ դա երեւի թե իմ կյանքի ամենամեծ նվերն էր ծննդյանս տարեդարձի առթիվ, ու դեկտեմբերի 26-ից մինչեւ իմ մեկնելը մենք շատ խտացված եւ բարդ աշխատանք կատարեցինք օնլայն հարթակում, մենք՝ այստեղից, իրենք այնտեղից, բավականին բարդ տեխնիկական աշխատանք, որը, ցավոք,  հանդիսատեսը երբեք չի տեսնում եւ պատկերացնում: Մենք, ամեն դեպքում, ապրում ենք մի դարաշրջանում, որտեղ ամբողջ աշխարհում տարածված է կորոնավիրուս համավարակը, եւ ամենամեծ եւ ամենափոքր մանրուքից, թղթերի հավաքագրումից սկսած՝ մինչեւ հասնելը այնտեղ, շատ դժվար էր»,- պատմում է Սյուզաննա Մելքոնյանը:

Երգչուհու խոսքով՝ նրան Մոսկվայում դիմավորել են շատ ջերմ. «Երկու շաբաթների ընթացքում կատարել ենք ահռելի բարդ աշխատանք: Իսկ հիմա, երբ արդեն հայտնվել եմ եզրափակիչ փուլում, սպասողական վիճակում եմ: Ասեմ, որ սպասվում են բազում անակնկալներ, համոզված եմ, որ երեկոն խոստումնալից է լինելու»:

Անդրադառնալով մրցույթի եզրափակիչ փուլին եւ մրցակիցներին՝ մեր զրուցակիցն ընդգծում է, որ երգելու է հաղթական տրամադրությամբ:

«Մասնակցել եմ շատ մրցույթների, բայց երբեք նման զգացողություններ, էմոցիաներ չեմ ունեցել: Իմ կյանքում, սկսած ֆինանսականից, հոգեբանակից մինչեւ առողջություն, նվիրել եմ իմ արվեստին եւ համոզված եմ, որ կգա ժամանակը, եւ  այն մի օր կարդարացվի: Եզրափակչում երգելու եմ շատ բարդ  մի երգ»,- եզրափակում է Սյուզաննան:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ՑՈՒՑԱԴՐՎԵԼՈՒ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄԵՐ

Հայ կինոյի օրը՝ ապրիլի 16-ին, Հայաստանի ազգային կինոկենտրոնը, կինոթատրոնների հետ համագործակցությամբ, հանդես է գալիս հետաքրքիր նախաձեռնությամբ: Հանրապետության բոլոր կինոթատրոններն ապրիլի 16-ին ցուցադրելու են հայկական հին ու նոր բազմաժանր ֆիլմեր:

 

Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը նշել է, որ այս միջոցառումները նախատեսել էին 2020 թվականին, սակայն, համավարակով պայմանավորված, հետաձգվել էին: Այս տարի, հարմարվելով համավարակի պայմաններին, ծրագիրն իրականություն է դառնում: Ապրիլի 16-ին հայկական արտադրության ֆիլմեր ցուցադրելու Ազգային կինոկենտրոնի կոչին արձագանքել են հանրապետության բոլոր կինոթատրոնները:

«Ասեմ, որ կինոթատրոններն ազատ էին ֆիլմերի ընտրության հարցում: Ազգային կինոկենտրոնը վերջին երկու տարիներին ունի բազմաթիվ ֆիլմեր, որոնք նկարահանվել են պետական աջակցությամբ: Մենք որոշեցինք նաեւ ինքներս կազմել մի հետարքրքիր ծրագիր, ու արդեն «Մոսկվա» կինոթատրոնի հետ պայմանավավորվածություն ձեռք բերեցինք, որ ապրիլի 16-ին ցուցադրենք այդ ֆիլմերը»,- ասել է Շուշանիկ Միրզախանյանը: Այս միջոցառման հիմնական նպատակն է հանրայնացնել նաեւ ժամանակակից կինոն, երիտասարդ կինոգործիչների աշխատանքը:

Մինչ ցուցադրությունը՝ ապրիլի 15-ին, կինոկենտրոնն առցանց հարթակում հանդիպման հնարավորություն է ստեղծում թե՛ Հայաստանից, թե՛ Սփյուռքից հայ կինոգործիչների հետ: Առցանց հանդիպմանը քննակվելու են հայկական կինոյի խնդիրները, կներկայացվեն ոլորտի հաջողությունները, անդրադարձ կկտարավի առաջիկա անելիքներին:

Հայաստանի ազգային կինոկենտրոնը Հայ կինոյի օրվա միջոցառումներից հետո սկսելու է անիմացիոն եւ մանկապատանեկան ֆիլմերի ցուցադրությունների շարունակական շարք մինչեւ տարեվերջ՝ յուրաքանչյուր շաբաթ եւ կիրակի օրերին։

2019թ. ՀՀ ազգային ժողովը  ընդունեց ապրիլի 16-ը Հայ կինոյի օր սահմանելու մասին օրենքի նախագիծը:

 

 

 

 

ԿՐԿՆԵԼ Է ՌԵԿՈՐԴԸ

Լոնդոնի «Չելսիի» ամերիկացի կիսապաշտպան Կրիստիան Պուլիսիչը պորտուգալական «Պորտուի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում (0:1) կրկնել է Լիոնել Մեսիի ռեկորդը: Այդ խաղում «Պորտուի» ֆուտբոլիստները 11 անգամ խախտել են կանոնները Պուլիշիչի հետ պայքարում: «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին Չեմպիոնների լիգայում այդպիսի ռեկորդ սահմանել էր 2011 թվականին, երբ կիսաեզրափակիչի խաղում Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները 11 խախտում էին թույլ տվել նրա դեմ պայքարում: Կրիստիան Պուլիսիչը նաեւ ճանաչվել է «Պորտուի» դեմ հանդիպման լավագույն խաղացող: Հիշեցնենք, որ «Չելսին» պատասխան խաղում պարտվեց նվազագույն հաշվով, սակայն կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեց առաջին մրցավեճում 2:0 հաշվով հաղթանակի շնորհիվ:

 

 

 

ԽՈՍԵԼ Է ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ

ՊՍԺ-ի ու Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալուց հետո խոսել է ֆրանսիական ակումբի հետ գործող պայմանագիրը երկարաձգելու մասին: Նա ճանաչվել է ՊՍԺ-ի ու Մյունխենի «Բավարիայի» միջեւ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան հանդիպման (0:1) լավագույն ֆուտբոլիստ: «ՊՍԺ-ի հետ նոր պայմանագիր կնքելն այլեւս խնդիր չէ: Ակնհայտ է, որ Փարիզում ինձ զգում եմ, ինչպես տանը: Ես դարձել եմ ավելի ուժեղ, քան նախկինում էի»,- 29-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Goal.com-ը: Բրազիլացի հարձակվողի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2022 թվականի ամռանը: Հիշեցնենք, որ Նեյմարը 2017 թվականի ամռանը կատալոնական «Բարսելոնայից» ՊՍԺ է տեղափոխվել ռեկորդային 222 միլիոն եվրոյի դիմաց: Ընթացիկ մրցաշրջանում նա ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 22 խաղի, դարձել 13 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ:

 

 

ԱՆԳԼԻԱՅԻ ՄՐՑԱՎԱՐՆԵՐԸ

Իտալական «Ռոմայի» ու Ամստերդամի «Այաքսի» միջեւ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումը կսպասարկեն Անգլիան ներկայացնող մրցավարներ: Հռոմում ապրիլի 15-ին կայանալիք հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Էնթոնի Թեյլորը, որին եզրերում կօգնեն Ադամ Նունը եւ Գարի Բեսվիկը: Հիշեցնենք, որ առաջին խաղում «Ռոման» արտագնա հաղթանակ է տարել 2:1 հաշվով:

 

 




Լրահոս