Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողներն ապրիլի 16-ին, ժամը 15.50-ին, Պուշկինո գյուղի հարակից դաշտավայրում մալուխ գողնալու պահին բռնել ու բաժին բերման են ենթարկվել Գարգառ գյուղի բնակիչ երեք տղամարդու։
«Նրանք ոստիկաններին հայտնել են, որ ապրիլի 15-ին նույնպես նույն դաշտավայրում կացնով կտրել ու գողացել են ՊՆ զորամասերից մեկին պատկանող մոտ 12 մետր պղնձե մալուխ: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Վնասի չափը պարզվում է: Կատարվում է քննություն»,- ասված է հաղորդագրության մեջ։