Կինը, 6 ամիս զրկված լինելով մեքենա վարելու իրավունքից, կրկին վարել է այն ու հայտնվել մեղադրյալի աթոռին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կանայք, վարորդական իրավունքի վկայականից զրկված լինելով 6 ամիս, կրկին մեքենա են վարել եւ հիմա էլ հայտնվել են մեղադրյալի աթոռին:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ջեմմա Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 30.09.2020 թվականին փոստային առաքման միջոցով պատշաճ ծանուցված լինելով 24.09.2020 թվականին վարչական տույժ նշանակելու մասին թիվ 2011660609 որոշմամբ իր վարորդական իրավունքի վկայականը 6 ամիս ժամանակով կասեցված լինելու մասին կոնկերտ քայլերի է դիմել:

Մասնավորապես, 2020 թվականի դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16:37-ի սահմաններում, Երևան քաղաքի Տիգրան Պետրոսյան Փիրումյան փողոցների խաչմերուկի հատվածում վարել է «Նիսսան Տիդա» մակնիշի 36 UZ 155 հաշվառման համարանիշի ավտոմեքենան և «Հետադարձն արգելվում է» ճանապարհային նշանի տեղակայման վայրում կատարել է հետադարձ, ինչի արդյունքում 2020 թվականի դեկտեմբերի 11-ին կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին որոշումը:

Ք. Մ.




Լրահոս