ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Սյունիքի մարզում է նաև ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը։ Վարչապետին ուղեկցում է ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ պատգամավորներ՝ «Իմ քայլից»։ Արդեն մի քանի օր է, ինչ Սյունիքում է նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսը։ Թե որն է այցի նպատակը, պաշտոնապես չի հաղորդվում։
Տեղեկացնենք նաև, որ վարչապետն այցելել է Շուռնուխ, սակայն գյուղացիներից գրեթե բոլորը փակել են իրենց դռները․Նիկոլ Փաշինյանը կարողացել է ընդամենը մեկ երկու տուն մտնել՝ իր հետ տանելով քաղրցրավենիք և լուսանկարվել է այդ ընտանիքների հետ։ Փաշինյանը խնդիր է դրել ապացուցելու բոլորին, որ Սյունիքում իրեն ընդունում են և որևէ խնդիր չունի նա որևէ մարզում։ Բայց, որ ԱԱԾ տնօրենն էլ է այնտեղ, դա լավ բանի մասին չի խոսում։
Նշենք, որ Փաշինյանը Սյունիքի մարզ է մեկնել ոչ թե Որոտանով, այլև Տաթևով՝ խուսափելու համար թշնամու վերահսկողությանը հանձնած 5 կմ ճանապարհահատվածով երթևեկելուց, որտեղով խորհուրդ է տրվում արագ ու առանց կանգառի շարժվել, իսկ գերի ընկնելու դեպքում զանգահարել ԱԱԾ:
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը զրուցել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, սյունեցի Կարեն Համբարձումյանի հետ, ով հայտնել էր, թե ինքը տեղյակ չի էլ եղել, որ վարչապետը Սյունիք է մեկնել: «Մոտ 10 րոպեից ես էլ եմ շարժվում Սյունիք, միանալու վարչապետին, տեղյակ չեմ ինչ այց է, կգնամ կիմանամ բոլոր մանրամասները»,- նշել էր պատգամավորը: