Ինչու է վարչապետը գաղտնի մեկնել Սյունիք. ինչ է նախորդել այդ այցին. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի ժամ է, ինչ համացանցը ողողված է տեղեկություններով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գաղտնի այցով մեկնել է Սյունիքի մարզ, սակայն որեւէ պաշտոնական հաստատում չկա, թե որն է այցի նպատակը:

Վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանը չի պատասխանում ArmLur.am-ի հեռախոսազանգերին, Սյունիքի մարզպետը եւս անպատասխան թողեց մեր հեռախոսազանգերը: Քիչ առաջ ArmLur.am-ին հաջողվեց կապ հաստատել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, սյունեցի Կարեն Համբարձումյանի հետ, ով հայտնեց, թե ինքը տեղյակ չի էլ եղել, որ վարչապետը Սյունիք է մեկնել: «Մոտ 10 րոպեից ես էլ եմ շարժվում Սյունիք, միանալու վարչապետին, տեղյակ չեմ ինչ այց է, կգնամ կիմանամ բոլոր մանրամասները»,- նշեց պատգամավորը:

Հիշեցնենք, որ այսօր` Սյունիքի մարզ այցին ընդառաջ, պաշտոնից ազատվել են Ոստիկանության Սյունիքի մարզի վարչության պետ Ալեքսանդր Հակոբյանը, տեղակալ Դավիթ Հովհաննիսյանը, Ոստիկանության Սիսիանի բաժնի, Գորիսի բաժնի եւ Կապանի բաժնի պետերը: Թե ինչու են ազատվել, նույնիսկ իրենց` ոստիկանության աշխատողներին հայտնի չէ. Նրանց որեւէ մեկը ոչինչ չի պարզաբանել: ArmLur.am-ը փորձեց պաշտոնապես հասկանալ՝ ինչու ազատումներ եղան, ի պատասխան լրատվության բաժնից մեզ հայտնեցին. «Միշտ էլ ոստիկանությունում կադրային փոփոխություններ լինում են»:

Հավելենք, որ ArmLur.am-ի տեղեկություններով, այս ազատումներից մեկ օր առաջ էլ Սյունիքի մարզում է եղել Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, որը թերեւս ինչ որ բան է շշնջացել Նիկոլ Փաշինյանի ականջին, որին հաջորդել են պաշտոնանկությունները ու գաղտնի այցը Սյունիք:




Լրահոս