ՏԵՍԱՆՅՈՒԹ. 53 օր գերության մեջ գտնված զինծառայողին Ռազմական ոստիկանությունը բռնել է. չի ցանկանում ծառայել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

53 օր Ադրբեջանի Հանրապետությունում գտնվելով գերության մեջ՝ էջմիածին քաղաքի բնակիչ, ժամկետային զինծառայող Նարեկ Ներսիսյանը եւս հայտնվել է խնդրի առաջ: 2020 թվականի դեկտեմբերի 14-ին 44 զինվորների հետ միասին նա վերադարձավ Հայաստան, որին մարտի 31-ին կրկին ետ են ուղարկել ծառայության:

Ապրիլի 15-ին 19-ամյա Նարեկ Ներսիսյանն ինքնակամ լքել է զորամասը եւ անձամբ գնացել պաշտպանության նախարարություն, որ նախարարությունն անձամբ իրեն պատասխան տա, թե ինչու են իրենց հետ այդպես վարվում, սակայն նախարարությունից նրան հետ են ուղարկում՝ ասելով, որ նախարարությունը քո հարցերի պատասխանը չի կարող տալ, ինչից հետո Ռազմական ոստիկանությունը նարեկ Ներսիսյանին բռնում է՝ զորամասը ինքնակակ լքելու համար: Ինչ է պատմում գերության մեջ 53 օր գտնված Նարեկ Ներսիսյանը:

Մանրամասները տեսանյութում:

Քնար Մանուկյան




Լրահոս