ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ քիչ առաջ ոստիկանության մեծ թվով մեքենաներ ուղևորվել են Գորիս: Սա, թերևս կապված է Փաշինյանի՝ Գորիս այցի հետ: Մամուլում տեղեկություն տարածվեց, որ վարչապետը Շուռնուխից հետո պետք է ուղևորվեր Գորիս քաղաք:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանին Սյունիքում դիմավորեցին բողոքի ակցիաներով և ամեն կերպ փորձում էին խոչընդոտել նրա տեղաշարժը մարզում:
Հավելենք, որ վարչապետը Սյունիքի մարզպետարանում անցկացրել է խորհրդակցություն: