Ամերիկացիների կողմից բեն Լադենին ոչնչացնելու օպերացիայի հանգամանքները հետաքննող պակիստանյան հանձնաժողովը հայտարարել է, որ ԿՀՎ-ին օժանդակություն ցույց տված բժիշկ Շաքիլ Աֆրիդին պետք է կանգնի դատարանի առջեւ` պետական դավաճանության մեղադրանքով: Եթե Աֆրիդիին մեղավոր ճանաչեն պետական դավաճանության մեջ, նրան մահապատիժ է սպառնալու:Հանձնաժողովը պարզել է, որ Աֆրիդին քաղաքում, որտեղ թաքնվում էր բեն Լադենը, “պատվաստման անօրինական ծրագիր” է կազմակերպել` նրա ԴՆԹ ձեռքբերելու նպատակով:Աֆրիդին ձերբակալվել էր պակիստանյան հատուկ ծառայությունների կողմից: ԱՄՆ-ը բազմից կոչ էր արել Իսլամաբադին ազատ արձակել նրան եւմեղադրել Պակիստանին` ահաբեկիչներին հովանավորելու մեջ:Հիշեցնենք, որ բեն Լադենի ոչնչացման օպերացիան արմատապես փչացրել է երկու երկրների հարաբերությունները:
Բժշկին դավաճանության համար մահապատիժ է սպառնում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ