Այսօր Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում, Համալսարանական հիվանդանոցի մեկդարյա պատմություն ունեցող պատմական շենքում բացվել է Պրոթեզավորման կենտրոն: Այն կհամալրվի ժամանակակից սարքավորումներով, որոնց շնորհիվ վիրավորում ստացած զինվորները կունենան որակյալ և ֆունկցիոնալ պրոթեզներ:
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի բակում նախքան Պրոթեզավորման կենտրոնի բացումը միջոցառում էր կազմակերվել, որտեղ շնորհակալագրեր հանձնեցին այն անձանց եւ ընկերություններին, որոնք իրենց աջակցություն են ցուցաբերել կենտրոնի կառուցման գործում: Նախ ելույթ ունեցավ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, այնուհետեւ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ՀՀ ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը, Հայաստան Համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը, «Իմ քայլը» հիմնադրամի ներկայացուցիչը, ինչպես նաեւ միջազգային տարբեր կառույցի ներկայացուցիչներ:
Այնուհետեւ շնորհակալագրեր հանձնվեցին բոլոր այն անձանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել կենտրոնի կառուցման աշխատանքներում: Միջոցառման ավարտից հետո հյուրերը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ եղան կենտրոնի գրանադարանում եւ Պրոթեզավորման կենտրոնում:
Մանրամասները՝ տեսանյութում
Սոնա Գրիգորյան Հովսեփ Հովսեփյան