Սրանով Թուրքայի վրա կարող ենք ճնշում գործադրել․ Սուրեն Սարգսյանը՝ Ջո Բայդենի հայտարարության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ին հայ ժողովրդին հղված ուղերձում ԱՄՆ նախագահների շարքում առաջին անգամ պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Բայդենն իր ուղերձում օգտագործեց «ցեղասպանություն» եզրույթը: ArmLur.am-ը խոսել է Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Սուրեն Սարգսյանի հետ՝ հասկանալու համար, թե իրավական ու քաղաքական ինչ հետևանքներ կարող է լինել Ջո Բայդենի՝ «Ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուց հետո։

«Քաղաքական առումով սա իհարկե նախադեպ է, որպեսզի մենք կարողանանք այլ պետությունների առաջնորդների հետ աշխատենք, որպեսզի նրանք էլ Ցեղասպանությունը ճանաչեն, սա ամենակարևորներից է։ Եվ երկրորդ՝ կարող ենք Թուրքիայի վրա ճնշում գործադրել, եթե ճիշտ գնահատենք իրավիճակը և ճիշտ օգտագործենք այս հանգամանքը»,- ։նշեց մեր զրուցակիցը։ Սուրեն Սարգսյանը հավելեց, որ սա կարող է հիմք հանդիսանալ իրավական գործընթաց սկսելու համար․ «Օրինակ օրենք ընդունել, որով կարգելվի Ցեղասպանության մերժումը Միացյալ նահանգներում և այլն»։

Ս․ Գ․




Լրահոս