ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գյումրիում ստեղծվել է տեխնիկական մեծ հագեցվածությամբ ֆրանսերենի դասարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի և «Կայուն զարգացման հիմնադրամ»-ի համագործակցության արդյունքում ստեղծված դասասենյակը հագեցված է մուլտիմեդիայի բոլոր հնարավորություններով՝ ինտերակտիվ դասեր կազմակերպելու համար:Աշակերտները ֆրանսերեն կսովորեն նոր մեթոդներով՝խաղերով, երգերով ու ֆիլմերով։

«Այս ծրագրի համար ձեռք է բերվել անհրաժեշտ տեխնիկա, պրոյեկտոր, համակարգիչ, հեռուստացույց, երկկողմանի գրատախտակ… Մի խոսքով ամեն անհրաժեշտ պարագա, որպեսզի դասապրոցեսը էլ ավելի հետաքրքիր լինի և մենք կարծում ենք, որ այս դասասենյակը երկար տարիներ կծառայի ներկա ու ապագա սերունդներին»,– նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը:

«Այս ծրագրով նպաստում ենք Հայաստանում ֆրանկոֆոնիայի տարածմանն ու հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդմանը։ «Ստեփան Գիշյան» հիմնադրամի հետ արդեն նման 5 դասասենյակ ենք ստեղծել տարբեր մարզերում՝ ֆրանսերենի ուսուցումը ավելի արդյունավետ դարձնելու համար»,– նշել է «Կայուն զարգացման հիմնադրամ»–ի հոգաբարձուների խորհրդի նախագահԱլեն Տուհադյանը:

«Ինտերակտիվ դասեր ենք կազմակերպում՝ ֆիլմի դիտում, քննարկում և ավելի արդյունավետ ենք կարողանում բարելավել ֆրանսերենը՝ նայելով, լսելով, խոսելով», –նշում է ֆրանսերենի ուսուցիչ Սիրանուշ Վարդպարոնյանը:

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամըստեղծվել է Ակբա բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլի, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Գիշյան ընտանիքի կողմից: Հիմնադրամի ծրագրերը ուղղված են հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական, գիտակրթական, մշակութային, առողջապահական համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը:




Լրահոս