Նոր քաղաքական հայտ. ինչ ուղղվածություն ունի Արա Զոհրաբյանի կուսակցությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ տեղի ունեցավ «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության հիմնադիր համագումարը: Կուսակցությունը լինելու է ազգային քրիստոնեական, որովհետեւ նախաձեռող խմբում ախտորոշել են, որ այս ամենը հետեւանք է, այդ թվում նաև ազգային, քրիստոնեական արժեքներից հեռանալու: Կուսակցության նախաձեռնողը Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն է:

Վերջինս նշում է, թե այս կուսակցությունը ստեղծվում է, քանի որ վտանգի զգացողություն է առկա: Արա Զոհրաբյանի գնահատմամբ, հոգեւոր արժեքները տեղը զիջել են նյութականին, արդյունքում հարմարվողականություն է առաջացել, ինչը հանգեցնում է ապազգային երեւույթների ակտիվացման:

Արա Զոհրաբյանի կուսակցության անունը պատահական չէ.  օգտագործվել է ազգային և քրիստոնեական բառեր, քանի որ կուսակցության անդամները պատկերացնում են, որ այդ ուղղությամբ են քայլելու:




Լրահոս