Երեկ աշխատանքային այցով Բաքու էր ժամանել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նրան հանդիպել էր երեկ, իսկ այսօր տեղի ունեցան Սերգեյ Լավրովի բանակցությունները ադրբեջանցի պաշտոնակցի հետ։
Իլհամ Ալիևը երեկ հարցազրույց է տվել Ադրբեջանի պետական հեռուստաընկերությանը և մի շարք կոշտ հայտարարություններ արել: Սակայն Լավրովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Բաքուն Մոսկվայից ակնկալում է աջակցություն, և ընդգծել, թե ռուս խաղաղապահները գտնվում են իր երկրի տարածքում։
Մինչեւ Լավրովին ընդունելը, Ալիևը հեռախոսազզրույց էր ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իսկ հարցազրույցի ժամանակ էլ ասել, թե ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, և այն քննարկելն անիմաստ է։ Սակայն պաշտոնական Մոսկվան, նաեւ Վլադիմիր Պուտինի շուրթերով, պարբերաբար հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորման շուրջ բանակցությունները պետք է շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։
Ալիևը հարցազրույցի ժամանակ նաեւ ասել է թե երկաթգիծը Զանգեզուրում կառուցվելու է, և որ երկաթգծի հետ կապված հարցը Բաքուն քննարկում է առաջին հերթին Մոսկվայի հետ, քանի որ Հայաստանի երկաթգծերը պատկանում են Ռուսաստանի պետական ընկերությանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ն.Հ.