Այսօր ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում ներկայացվեց շուշեցի հայազգի ճարտարապետների ստեղծագործությունները, որոնց ճարտարապետական մտքի և կարողության շնորհիվ՝ ի թիվս այլոց, Բաքուն գավառական քաղաքից վերածվել է Անդրկովկասի խոշոր վարչական եւ արդյունաբերական կենտրոնի:
Միջոցառման նախաձեռնողը ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանն էր: ՄԻջոցառմանը մասնակցում էին Ազգային ժողովի պատգամավորներ, Արցախի խորհրդարանի ներկայացուցիչներ, պաշտոնական գերատեսչությունների եւ կրթական հաստատությունների ներկայացուցիչներ: Անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանն իր ելույթում նշեց, որ շատ ուրախ է, որ միջոցառումը կայացավ և այսպես գոնե կհիշատակենք մայիսյան եռատոնը։
Միջոցառման ժամանակ ելույթով հանդես եկավ նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, որը իր խոսքում շնորհակալություն հայտնեց նման միջոցառում կազմակերպելու համար:
Այս ցուցադրության իրականացման գործում անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանին օժանդակել է երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, որը 90-ականներին աշխատել է պրոֆեսոր Էդմոն Տիգրանյանի հետ, որը լուրջ աշխատություն է հեղինակել։
Շուշիի հայ ճարտարապետների նյութերի ցուցադրության ժամանակ ելույթ ունեցավ նաեւ Անուշ Տեր-Մինասյանը՝ ներկայացնելով հայ ճարտարապետների գործերը Բաքվում։
Մանրամասները՝ տեսանյութում: