ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՃԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ծնելիության աճ է գրանցվում։ Այս տարվա հունվար-մարտ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ծնունդների բացարձակ թիվն աճել է 1005-ով կամ 13.3 տոկոսով եւ կազմել 8 583 երեխա:

 

Սա 2014 թվականից ի վեր առաջին անգամ գրանցված ծնունդների եռամսյակային ամենաբարձր ցուցանիշն է: Այս տարվա առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ունենք մոտ 1000-ով ավելի ծնունդներ։ Դրա բացատրությունը հետեւյալն է. դրանք նախորդ տարվա երկրորդ կեսից ձեւավորված ծնունդներն են, ամենամեծ աճը եղել է այս տարվա մարտ ամսին։ Հնարավոր է, որ այն գործընթացը, որ մեր միգրանտները ժամանակավոր աշխատանքի չեն մեկնել Հայաստանից, դրական է ազդել այս ցուցանիշների վրա։ Ինչպես նաեւ նախորդ տարվա հուլիսի մեկից գործարկված ժողովրդագրական վիճակի բարելավմանն ուղղված նախաձեռնություններն են դրական ազդել: Միանշանակ կարելի է պնդել, որ փակ սահմաններն ու միգրացիայի կանգը նպաստում են ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը։

Չնայած այս տարվա առաջին եռամսյակում գրանցված ծնունդների աճին՝ Հայաստանի մարզերում դեպոպուլյացիան շարունակվում է։ Նախորդ տարի Հայաստանի բոլոր մարզերում էին ծնունդները նվազել՝ բացառությամբ Լոռու։ Նաեւ բոլոր մարզերում, բացի Երեւանից ու Գեղարքունիքի մարզից, գրանցվել էր դեպոպուլյացիա, այսինքն՝ մահերի թիվը գերազանցել էր ծնունդների թվին։ Այս տարի եւս ունենք դեպոպուլյացիոն միտումներ։ Նախորդ տարի ծնունդների թվի ամենամեծ անկումը գրանցվել էր Արարատի, Արմավիրի եւ Կոտայքի մարզերում։ Օրինակ՝ Արարատի մարզում ծնունդների թվաքանակի անկումը կազմել էր 20.1 տոկոս, Արմավիրում՝ մոտ 19.5 տոկոս, Կոտայքում՝ 9.8 տոկոս։ Դա շատ մեծ ցուցանիշ է։ Այս տարվա առաջին եռամսյակի կտրվածքով եւս Արարատի եւ Արմավիրի մարզերում այդ անկումը շարունակվում է։

Մայրաքաղաք Երեւանը շարունակում է մնալ ծնունդների աճի հիմնական գործոնը Հայաստանում։ 2021 թվականին 1005 հավելյալ ծնված երեխաներից 865-ը ծնվել են հենց Երեւանում։ Ըստ մասնագետի՝ սա լավ է, սակայն նշանակում է, որ ՀՀ-ում տեղի են ունենում շատ լուրջ ներքին միգրացիոն գործընթացներ, ինչն անմիջական վտանգ է սպառնում ազգային անվտանգության տեսանկյունից:

Ն.Պ.

 

 

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները ներկայացնելու համար Զբոսաշրջության կոմիտեն հյուրընկալել է ռուսական երկու մեծ հեռուստաընկերություն՝ ծՁԹ եւ «ՀՏրրՌÿ-1»: Զբոսաշրջության կոմիտեի հանրային կապերի եւ թվային մարքեթինգի փորձագետ Գայանե Այվազյանը նշեց, որ ծՁԹ հեռուստաալիքով Հայաստանի մասին պատմող հաղորդումը, ամենայն հավանականությամբ, կհեռարձակվի մայիսի 15-ին: Մայիսի վերջին էլ «ՀՏրրՌÿ-1»-ով կհեռարձակվի երկու հաղորդում՝ նվիրված Հայաստանին: «Դրանից բացի, նախատեսում ենք ռուս բլոգերների ու լրագրողների այց Հայաստան»,- ասաց Գայանե Այվազյանը: Մայիսի 16-19-ը Դուբայում կայանալիք միջազգային զբոսաշրջային ցուցահանեսին Հայաստանը եւս ներկայացված կլինի:

 




Լրահոս