Քոչարյանն առանձնակի բծախնդրությամբ է կազմում ցուցակը. Ովքեր են առաջին երեք կին թեկնածուները․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ցուցակը հեշտությամբ չի ձեւավորվում։ Թեեւ բոլոր ուժերի համար էլ ամենաբարդը ցուցակների հարցն է լինելու՝ ինչպես ընտրել մրցունակ տասնյակ, չնեղացնելով թիմակիցներին։ Մեզ հասնող լուրերից հասկանում ենք, որ Քոչարյանն առանձնակի բծախնդրությամբ է վերաբերվում իր դաշինքի ցուցակին, եւ հատկապես բարդ է ցուցակի կին թեկնածուների հարցը։

Ըստ օրենքի՝ ցուցակում ամեն երրորդը պետք է կին լինի։ Իսկ ակտիվ կանայք շատ չեն։ Եթե սկզբում խոսում էին, որ առաջին կինը լինելու է արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը, ապա՝ 5-րդ ալիքի մեկնաբան Ագնեսա Խամոյանը, հիմա, ըստ լուրերի, ցուցակը կազմողը մտքափոխվել է, եւ առաջին կին թեկնածուն, այս պահի դրությամբ, նախկին պատգամավոր, Քոչարյանի հավատարիմ զինակից Էլինար Վարդանյանն է, երկրորդը՝ ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանը, երրորդը կլինի դաշինքի մաս կազմող Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան» կուսակցության փոխնախագահ, «Իմ քայլի» նախկին պատգամավոր, այժմ՝ անկախ, սյունեցի Աննա Գրիգորյանը։ Շեմն անցնելու շանս ունեցող քաղաքական ուժերի լիդերները հասկանում են, որ հարկավոր են ուժեղ, պատրաստված, փորձառու քաղաքական գործիչներ, բայց տարբեր ճնշումներն ու բամբասանքներն իրենց դերը խաղում են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս