Այսօր փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնել է, որ երեկ երեկոյան ժամը 23:30-ի սահմաններում ճանապարհային ոստիկանները տուգանային հրապարակ են տեղափոխել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի որդու վարած ԲՄՎ ավտոմեքենան:
ՀՀ ոստիկանությունից ArmLur.am-ին հայտնեցին, որ նշված տրանսպորտային միջոցը առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված վիճակում վարելու համար կանգնեցվել և տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք: